Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Նոր տարվա հոտը

Նոր տարվա հոտը
23.12.2023 | 07:42

Դրսի դռան կողքը մի մետաղյա սեյֆ ունեինք։ Արդեն էս օրերին կամ երևի ավելի շուտ մաման Նոր տարվա խնձորը, տանձը, մանդարինը, նարինջը առանձին-առանձին թղթերի մեջ էր փաթաթում ու շարում էդ սեյֆի մեջ։ Պնդուկը, պոպոքը, նուշը էլի առանձին-առանձին կտորե տոպրակների մեջ էր լցնում ու դնում սեյֆը։ Էն մնացած բաներն էլ, որ հնարավոր էր մի քիչ շուտ առնել ու պահել մինչև Նոր տարի, էլի սեյֆում էին։ Հետո սեյֆի դուռը փակում էր, բայց բանալին երբեք չէր պահում, կախում էր պատից՝ հենց սեյֆի կողքը։

Մաման մանկավարժություն չէր ուսումնասիրել, հաստատ չէր կարդացել Պեստալոցի, Սուխոմլինսկի, Մակարենկո, բայց, չգիտես` ոնց էր լինում, որ մինչև Նոր տարի մի քոռ պնդուկ անգամ, մի մանդարին անգամ չէր պակասում։ Երբեք չէր ստուգում, չէր հաշվում, ուտեի՝ չէր իմանա, իմանար էլ, բան չէր ասի։

Որ ասեմ՝ գայթակղությանը դիմանալը դժվար էր, չէ՛, բոլորովին դժվար չէր։ Ճիշտ ա, սեյֆից էնքան ուժեղ էր Նոր տարվա հոտը գալիս, որ անգամ Նոր տարվանից էդքան չէր գալիս, բայց էդ հոտի հետ խառնված էր վստահության հոտը, հավատի հոտը, իմ մանկական խմոր հոգու մեջ մարդ տեսնելու հոտը, ու դա շատ ավելի ուժեղ էր, շատ ավելի կարևոր․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7284

Մեկնաբանություններ